Ո՞ր մթերքն  է քունն ավելի ամուր եւ առողջ դարձնում

4 օգոստոսի, 2021  23:27

Ընկույզը քունն ավելի ամուր եւ առողջ է դարձնում: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ից սննդաբան Սամանտա Քեսեթին: Նրա խոսքը մեջբերում է  wellandgood.com կայքը:

Մասնագետի խոսքով՝ ընկույզը պարունակում է մի քանի միացություններ, որոնք կապված են քնի ռեժիմի հետ: Դրանցից գլխավորը տրիպտոֆանն է:

Քեսեթին նշել է, որ մելատոնինը նաեւ առկա է ընկույզի մեջ:

Բացի այդ, այն պարունակում է մագնեզիում, որը, նրա խոսքով, նպաստում է ավելի խորը քնին:

Սննդաբանը խորհուրդ է տալիս օրական 7-14 ընկույզ ուտել:

Սակայն պետք չէ մոռանալ նաեւ , որ ընկույզի մեջ շատ կալորիաներ կան, եւ չպետք է այն չարաշահել:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում